Encyclopedia
ՑՈԼԱԿ ԲԵՔԱՐՅԱՆ
Կոմպոզիտոր, ջութակահար
Ծնվել է Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում, մանկավարժների ընտանիքում: 1926թ. տեղափոխվել է Հայաստան: 1940-42թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժնում: 1948թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, 1960թ.` կոմպոզիցիայի բաժինը` Էդվարդ Միրզոյանի ղեկավարությամբ: 1945-65թթ նվագել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբում: 1965-80թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Դասավանդել է նաև Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Գրել է նվագախմբային, գործիքային և վոկալ ստեղծագործություններ` կոնցերտ լարային նվագախմբի համար, ռապսոդիա սիմֆոնիկ նվագախմբի համար (1961թ.), սյուիտներ ժողովրդական գործիքների անսամբլի համար, դաշնամուրի և ֆլեյտայի համար (1971թ.), ջութակահարների անսամբլի համար (1973թ.), տոնական նախերգանք ջութակահարների անսամբլի և դաշնամուրի համար (1972թ.), պոեմ ջութակի համար դաշնամուրի նվագակցությամբ, «Փարվանա» (1969թ.), «Ազատության երգ» (1966թ.), «Ալագյազի մանիներ» (1975թ.) կանտատները, «Կերպարներ» դաշնամուրային կվինտետը (1980թ.), երգեր, խմբերգեր և այլ երկեր: Եղել է «Սոլֆեջո» (1980թ.) ուսումնական ձեռնարկի համահեղինակը: Մահացել է Ռուսաստանի Կարելիայի մարզի Սորտավալո քաղաքում (հանգստյան տանը), թաղված է Երևանում: