Հանրագիտարան
ԳԱԳԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Քանդակագործ
Ծնվել է 1950թ. մարտի 3-ին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղում: 1963-67թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1968թ. ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ուսումնարանը, 1974թ.՝ գեղարվեստի ինստիտուտը: 1995թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, 2003թ-ից, միաժամանակ՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: 1996թ-ից Հայաստանի նկարիչների միության քանդակի մասնաճյուղի նախագահն է: Հեղինակել է Հակոբոս Առաքյալի (Զեբեդյան) հարթաքանդակը (2001թ., Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի), Հ.Շահինյանի հուշաքանդակը (2002թ., Երևան), Իսրայել Օրու հուշարձանը (2004թ., Ջերմուկ), Գարեգին Նժդեհի հուշարձանը (2016թ., Երևան) և այլն: