Հանրագիտարան
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լեզվաբան
Ծնվել է 1965թ. մարտի 6-ին, Երևանում: 1987թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը: 1993-96թթ անգլերեն է դասավանդել Մոսկվայի մի շարք բուհերում, 1996-2001թթ՝ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետում: 2000թ-ից Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռոմանագերմնական բանասիրության ամբիոնի հիմնադիր-վարիչն է, միաժամանակ դասախոսում է ԵՊԼՀ-ում: 2003թ-ից աշխատում է նաև ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում որպես փորձագետ-լեզվաբան: Աշխատությունները վերաբերում են կիրառական, կոգնիտիվ (ճանաչողական) լեզվաբանության խնդիրներին, լեզվական մտածողության և լեզվագիտակցության հոգեվերլուծությանը: 2000թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2005թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է «Ժամանակի հոգելեզվաբանական հայեցակարգը» (2001թ.) մենագրությունը, «Հոգելեզվաբանության ներածություն» (2003թ.) բուհական ձեռնարկը, համահեղինակել՝ մանկավարժության և մեթոդաբանական ձեռնարկներ: 2004թ. արժանացել է ՀՊՄՀ «Խաչատուր Աբովյան» հուշամեդալի: