Հանրագիտարան
ԳԱՌՆԻԿ ՍՎԱԶԼՅԱՆ
Գրող, հրապարակախոս, ծաղրանկարիչ
Ծնվել է Կեսարիա քաղաքում (այժմ՝ Թուրքիայում)։ Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում և Մխիթարյան կրթարանում։ 1922թ. տեղափոխվել է Հունաստան, ապա բնակություն հաստատել Ալեքսանդրիայում։ Եղել է ՀՕԿ-ի եգիպտահայ մասնաճյուղի հիմնադիրներից և փոխնախագահը։ Մարքսիստական գաղափարներ տարածելու համար քանիցս բանտարկվել է (1934թ., 1936թ., 1942թ.)։ 1943թ. Ալեքսանդրիայում հիմնել և գլխավորել է «Սևան» մշակութային միությունը։ 1945թ. ընտրվել է եգիպտահայ Ազգային խորհրդի կազմում։ 1947թ. տեղափոխվել է Հայաստան։ Գրել է «Ներգաղթը» (1936թ.) պիեսը, որի գլխավոր հերոսը սփյուռքի հայության միակ փրկությունը համարել է հայրենադարձությունը։ Հրապարակախոսական հոդվածներով ու ծաղրանկարներով հանդես է եկել սփյուռքահայ պարբերականներում: Հանդես է եկել Պահակ, Մտրակ, Վիշապորդի, Հօկյան, Խարազան, Երևանցի, Գործազուրկ ծածկանուններով։ Մահացել է Երևանում: