Հանրագիտարան

ԳԵՎՈՐԳ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Թարգմանիչ, արձակագիր, բանաստեղծ

Ծնվել է Թիֆլիսում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի գիմնազիայում։ 1851թ-ից ուսումը շարունակել է Դորպատում։ Որպես ուսուցիչ աշխատել է Հին Նախիջևանում, Ագուլիսում, Ախալցխայում (1855-76թթ)։ Վերադառնալով Թիֆլիս՝ աշխատանքի է անցել Ներսիսյան դպրոցում։ Աշխատակցել է «Հյուսիսափայլ», «Փորձ», «Լումա», «Մուրճ» ամսագրերին ինչպես ինքնուրույն բանաստեղծություններով, այնպես էլ գերմաներենից կատարած թարգմանություններով (Գյոթեի «Ֆաուստ», Շիլլերի «Դոն Կարլոս», «Վիլհելմ Տելլ», «Օռլեանի կույսը», Լեսինգի «Նաթան իմաստուն» և այլն)։ Գրել է պիեսներ («Սեր կամ մահ», 1869թ., «Բարեպաշտ մարդիկ», 1889թ.): 1897թ. լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն։ Մահացել է Թիֆլիսում: