Հանրագիտարան
ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Դիրիժոր
Ծնվել է 1947թ. մարտի 1-ին, Երևանում: 1973թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը: 1974-90թթ եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, որի հետ իրագործել է հայ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործությունների ֆոնդային ձայնագրություններ: 1983թ. դարձել է Մոսկվայում կայացած դիրիժորների համամիութենական 5-րդ մրցույթի մրցանակակիր: 1986-87թթ կատարելագործվել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում: 1991թ. նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, իսկ 1995թ. ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր: Դիրիժորի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Բրամսի, Ֆորեի Ռեքվիեմները, Հենդելի «Մեսիա» օրատորիան, Վիվալդիի «Գլորիան», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը, հայ կոմպոզիտորների խմբերգային շատ գործեր: Ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոգևոր երաժշտության համերգները: Աշխատել է նաև Սբ. Գևորգ եկեղեցու և Մայր Տաճար Ս.բ Էջմիածնի եկեղեցական երգչախմբերի հետ: Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ), եղել է օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից: Հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, բազմիցս՝ Պարսկաստանում և Խորհրդային Միության քաղաքներում: 2004թ. նշանակվել է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 2012թ. նրա ղեկավարությամբ նվագախումբը համերգներով հանդես է եկել Նորվեգիայի Բերգեն քաղաքում, 2013թ.՝ Մոսկվայում, 2015թ.՝ ԱՄՆ Լոս Անջելես և Բոստոն քաղաքներում: 2009թ. արժանացել է Արցախի վաստակավոր արտիստի կոչման: