Հանրագիտարան

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լեզվաբան

Ծնվել է 1953թ. փետրվարի 1-ին, Հայաստանի Ջիլիզա գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): 1970թ. ավարտել է Հայաստանի Ճոճկան գյուղի միջնակարգ դպրոցը: 1970-71թթ աշխատել է Հայաստանի Լոռու մարզի Քարկոփ ավանի 8-ամյա դպրոցում: 1971-73թթ ծառայել է խորհրդային բանակում: 1973-77թթ սովորել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: 1977-81թթ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Կիրովականի Ս.Կիրովի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, որտեղ 1980-81թթ եղել է նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենը: 1982-84թթ սովորել է ՀՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում: 1985թ. աշխատանքի է նշանակվել նույն ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող: 1986թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Գրաբարի բայական միակազմ նախադասությունները (5-րդ դար)» թեմայով` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2000թ.՝ դոկտորական ատենախոսություն («Գրաբարի վերլուծական բայերի արժույթը»): 1986թ-ից դասավանդում է Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնում (2005թ-ից՝ պրոֆեսոր): 1987-88թթ եղել է նույն ինստիտուտի ուսումնական մասի վարիչը, 1995-2006թթ՝ բանասիրական ֆակուլտետի դեկանը: 2006թ-ից ինստիտուտի ռեկտորն է: Հեղինակել և համահեղինակել է ութ մենագրություններ և շուրջ յոթ տասնյակ գիտական հոդվածներ: 2006թ-ից «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ-ի անդամ է, զբաղվում է նաև ձկնորսությամբ: 2012թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Գրաբարի շարահյուսության ձեռնարկը» (1989թ.), «Հայոց լեզվի ոլորաններում» (1994թ.), «Գրաբարի վերլուծական բայերի արժույթը» (2000թ.), «Գրաբարի միակազմ նախադասությունները» (2002թ.), «Գրիգոր Նարեկացի, Նիկիական հանգանակ, («Ողբերգության մատյան», գլուխ ՀԵ)» (2003թ.), «Սեբեոս, Պատմություն, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները» (համահեղիանկ, 2005թ.), «Հայկական համաբարբառ -17. Սեբէոս» (2004թ.), «Հայերենագիտական աշխատասիրություներ» (2008թ.), «Գրիգոր Ակներցի, Պատմություն նետաձիգների ազգի մասին, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները» (համահեղինակ, 2011թ.), «Հայրենների ոճագիտական և կառուցվածքային ուսումնասիրություններ» (2013թ.) աշխատությունները: 2004թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին, 2008թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2010թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: