Հանրագիտարան
ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դերասան, բեմադրիչ
Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 25-ին, Երևանում: 1992թ. ավարտել է Երևանի Սախարովի անվան թիվ 69 միջնակարգ դպրոցը: Ավարտել է նաև թիվ 14 գեղարվեստի պետական ուսումնարանը` ստանալով հախճապակու վրա նկարիչ-կատարողի որակավորում: 1998-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` ստանալով դրամատիկ թատրոնի ռեժիսոր որակավորում: Ուսանելու առաջին իսկ օրվանից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան, 2004թ-ից` նաև ռեժիսոր: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո), «Համլետ» (Լաերտ), «Հուլիոս Կեսար» (Կասսիոս), «Մակբեթ» (Մալկոլմ), Գոցցիի «Ագռավը» (Ջեննարո), Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (Աբել), Ֆիգեյռեդուի «Դոն Ժուան» (Դոն Ժուան), Ստրատիևի «Ավտոբուս» (Վիրտուոզ), Մ.Սովաժոնի «Չաո» (Վենսան), Պ.Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» (Վազգեն Սիսլյան) և այլն: Բեմադրել է Է.դե Ֆիլիպպոյի «Կատակերգության արվեստը», Խ.Միլիանի «Ցիանակալիում… կաթով, կամ առանց կաթի», Վ.Սիգարևի «Արնախումի ընտանիքը», «Ֆանտոմային ցավեր» (ՀԹԳՄ «Արտավազդ»մրցանակ` «Տարվա լավագույն երիտասարդական ներկայացում»), Բոյչևի «Գնդապետ-թռչունը», Ֆրեշետի «Ժանը և Բեատրիսը», Սլապովսկու «Վերջին դասը», Ալենի «Մահը» և այլ ներկայացումներ: Բեմադրել է նաև մանկական ներկայացումներ, կազմակերպել ու բեմադրել է մի շարք միջոցառումներ, համերգներ` «Թատրոն Իքս», «Կիմ Արզումանյան-80», «Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ», «Դանիել Վարուժան-125», ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխություն, «Զարթոնք» երաժիշտ-կատարողների մրցույթ-փառատոն, ՆԳՆ 8 և 9-ամյակներ և այլն: 2007թ. և 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» և «Տարվա լավագույն ռեժիսոր»: 2020թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: