Հանրագիտարան

ԳՐԻՇԱ ԹՈՐՈՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1938թ. ապրիլի 8-ին, Երևանում: 1959-64թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1965-70թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1969-74թթ եղել է «Էկրան» հանդեսի, 1991-94թթ` «Երկիր», 1997թ-ից` «Հայոց աշխարհ» թերթերի գեղարվեստական խմբագիրը, 1974-80թթ` Երևանի Մոսկվա կինոթատրոնի գլխավոր նկարիչը, 1980-99թթ` Հայֆիլմ կինոստուդիայի բեմադրող-նկարիչը: Հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Աշնան արև» (1977թ.), «Լիրիկական երթ» (1981թ.), «Մայր Անուշ» (1983թ.), «Վառած լապտեր» (1983թ.), «Կապիտան Առաքել» (1986թ.), «Մեզանից երեքը» (1988թ.) և այլն: 1998-2003թթ եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության և գեղանկարչության բաժանմունքի բյուրոյի անդամ: Ստեղծել Է բնանկարներ` («Սևան», 1982թ.), պատկերներ («Լուսամուտ», 1982թ.), խորհրդանշական կոմպոզիցիաներ («Միստիկա», 1990թ., «Քարոնի նավակը երկրում», 1991թ., «Եկեղեցի», 2000թ.), դիմանկարներ («Կոմիտաս», 1995թ.) և գրաֆիկական շարքեր: 1996թ-ից դասավանդում է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1976թ-ից Հայաստանի նկարիչների, 1987թ-ից` կինեմատոգրաֆիստների միության անդամ է: