Հանրագիտարան
ԴԱՆԻԵԼ
Մանրանկարիչ
Ապրել և ստեղծագործել է Աղթամարում։ Աշակերտել է հորեղբորը՝ Զաքարիա նկարչին։ Նրա ընդօրինակած կամ պատկերազարդած մեզ հայտնի ձեռագրերն են՝ 1403թ. «Ավետարան»-ը, 1404թ. «Մաշտոց»-ը, 1409թ. «Ճառընտիր»-ը, 1412թ. «Ճաշոց»-ը, 1433թ. և 1436թ. ավետարանները (բոլորն էլ՝ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան) ու Վրաստանի ԳԱ Կ.Կեկելիձեի անվան հին ձեռագրերի ինստիտուտում (Թբիլիսի) պահվող 1426թ. «Ավետարան»-ը։ Նկարիչը շարունակել է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ավանդները։ Նա հայ մանրանկարչության «ժողովրդական ուղղության» ներկայացուցիչներից է։