Հանրագիտարան

ԴԱՎԻԹ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1979թ. նոյեմբերի 13-ին, Երևանում: 1996թ. ավարտել է Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցը: 1996-2002թթ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2001-03թթ և 2005-07թթ աշխատել է «ԱԼՄ Հոլդինգ» հեռուստաընկերությունում` որպես հեռուստահաղորդումների հեղինակ և հաղորդավար` «Բազմակետ» ու «Բևեռներ» սոցիալ-վերլուծական, նաև «Այգաբաց» ու «Աստղադիտակ» տեղեկատվական-ժամանցային հաղորդումներում, «Զարկերակ» ու «Օրեցօր» լրատվական ծրագրերի մեկնաբան: 2006թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: 2007-12թթ աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբան և «Բարձրաձայն» թոք-շոուի հաղորդավար: Որպես լրատվական ծրագրի հաղորդավար 2011-16թթ աշխատել է «Ռադիո Ավրորա» ռադիոկայանում, 2012-15թթ` «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրում, 2015թ.՝ «ATV» հեռուստաընկերությունում: 2016թ-ից աշխատում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբան: