Հանրագիտարան

ԴՈՐԻ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

Դերասան

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան Արամ Ամիրբեկյանի եղբայրը: Բեմական գործունեությունն սկսել է 1929թ-ից, Սուխումիի հայկական թատրոնում: 1930-36թթ եղել է Երևանի Մ.Գորկու անվան բանվորական, 1936թ-ից` Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասան: Հիմնականում խաղացել է դրամատիկական և կատակերգական դերեր բազմաթիվ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի«Խաթաբալա» (Զամբախով, Իսայի), «Քանդած օջախ» (Գիժ Մոզի, Օսեփ), «Պեպո» (Կակուլի, Պեպո), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սուրեն), «Նամուս» (Ռուստամ), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Թափառնիկոս), «Պաղտասար աղբար» (Օգսեն), Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Կապիտան Խորեն), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Բորիս), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Օթար բեկ) և այլն: Նկարահանվել է «Գիքոր» (1934թ.), «Գրենադա» (1969թ.), «Կարծր ապար» (1974թ.) ֆիլմերում: 1958թ. արժանացել է Վրաստանի, 1964թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: