Հանրագիտարան

ԵՆՈՎՔ ԱՐՄԵՆ

Գրող, մշակութային գործիչ

Ծնվել է Էֆքերե գյուղում (Կեսարիայի մոտ): Փոքր հասակից մեկնել է Կ.Պոլիս, ստացել նախնական կրթությունը և 1896թ. ընդունվել Կեդրոնական վարժարան: Հետագայում սովորել է «Ռոբերտ» քոլեջում, ավարտելուց հետո դարձել «Բյուրակն» շաբաթաթերթի օգնական խմբագիրը: 1901-05թթ աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Արևելյան մամուլ» պարբերականներին: 1906-08թթ խմբագրել է «Մասիս», 1909թ.` «Չեզոք», «Առավոտ» պարբերականները: Եղել է Մերսինի ազգային Պարթևյան վարժարանի, ապա` Ադաբազարի Կեդրոնական վարժարանի տնօրենը: Այդ պաշտոնում մնացել է մինչև 1915թ. տեղահանությունը: Զինադադարից հետո վերադարձել է Կ.Պոլիս և դարձել «Ժամանակ» օրաթերթի խմբագրապետը: Ապա մեկնել է Իտալիա: 1931թ-ից Մարսելում հիմնել է տպարան, որը գործել է մինչև 1957թ.՝ հրատարակելով հայերեն և ֆրանսերեն մի շարք գրքեր: Երկար տարիներ աշխատակցել է սփյուռքահայ պարբերականներին` «Ապագա», «Հայ սիրտ», «Անահիտ», «Պայքար», «Հայաստանի կոչնակ» և այլն: Առանձին գրքերով լույս են տեսել նրա հետևյալ գրքերը` «Կինը» (Կ.Պոլիս, 1906թ.), «Թրքահայ գրականությունը մամուլի ազատության թվականին» (1909թ.), «Ազգային սահմանադրություն», «Վեղարավոր սատանան» (1908թ.), «Արշակ Չոպանյան» և այլն: Անգլերեն բնագրից թարգմանել է Կ.Պոլսի ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հետաքրքրական հիշողությունները Առաջին Համաշխարհային պատերազմի տարիների և հայերի կոտորածների մասին (Կ.Պոլիս, 1919թ.): Ֆրանսերեն բնագրից թարգմանել է Ջելալ Նուրիի «Մղձավանջ» վեպը: Եղել է Ֆրանսահայ մշակութային միության Մարսելի մասնաճյուղի նախագահը: Մահացել է Մարսելում: