Հանրագիտարան

ԶԱՎԵՆ ԲԱԽՇԻՆՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է Թիֆլիսում: 1930թ. ավարտել է Երևանի համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1930-39թթ դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1935թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1951-61թթ եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի, 1961-83թթ՝ Հայպետնախագիծ ինստիտուտի արվեստանոցի ղեկավար։ 1930-ական թվականներին Հայաստանում առաջինն է նախագծել տիպարային 2-3 հարկանի տներ և գործկոմի շենքեր շրջկենտրոնների համար։ Նրա նախագծերով կառուցված տարբեր բնույթի շուրջ 40 շենքերից են Երևանի օրթոպեդիկ ինստիտուտը (1936թ.), Կրուպսկայայի անվան դպրոցը (այժմ՝ Ն.Աղբալյանի անվան, 1937թ.), բնակելի տների համալիրներ Սայաթ-Նովայի, Խ.Աբովյանի, Հ.Թումանյանի փողոցներում, Մ.Մաշտոցի, Հ.Բաղրամյանի պողոտաներում, ՀՊՄՀ գլխավոր մասնաշենքը, հասարակական շենքեր Գյումրիում և Վանաձորում, Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանը (1963-72թթ)։ Հեղինակել է «Խորհրդային Հայաստանի ճարտարապետությունը» գիրքը (ռուսերեն, 1951թ.)։ 1957թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի, 1969թ.՝ Հայաստանի վաստակավոր, 1987թ.՝ ժողովրդական ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: