Հանրագիտարան
ԶԱՎԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ
Լուսանկարիչ, ֆոտոլրագրող
Ծնվել է 1955թ. հուլիսի 27-ին, ՀՀ Մեղրի քաղաքում: 1972թ. Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 1977թ. Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1979-81թթ սովորել է ասպիրանտուրայում: 1978-82թթ աշխատել է ՀՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: 1982թ. որոշել է կտրուկ փոխել մասնագիտությունը և զբաղվել կինո-ֆոտո դոկումենտով, համագործակցել տեղական երիտասարդական թերթերի հետ: 1983թ-ից աշխատել է «Ավանգարդ» և այլ թերթերի խմբագրություններում, «Արմենպրես» գործակալությունում: 1988թ., որպես լավագույն ֆոտոլրագրող, ստացել է Հայաստանի կոմերիտական երիտասարդական միության մրցանակ: Լուսաբանել է 1988թ. սկիզբ առած Արցախյան շարժումը, դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունները, մի քանի անգամ եղել պատերազմի դաշտում` որպես ֆոտոլրագրող: Հայաստանի, Ռուսաստանի, ամերիկյան, ֆրանսիական և բրիտանական թերթերում ու ամսագրերում հրապարակել է Արցախյան շարժման և պատերազմի մասին լուսանկարային ռեպորտաժներ: Իրականացրել է բազմաթիվ լուսանակարչական նախագծեր՝ «Բնանկար կամ վերնագրված տարածք», «Շարժո՞ւմ, հեղափոխությո՞ւն, ոչ’, նոր Ժամանակաշրջան», «Պատերազմ դադար», «Մենք»: Հրապարակել է «543210 կամ գալիս ենք մանկությունից» (2010թ.), «Կաշառակերության և ընտրակաշառքների դեմ պայքարի բոլոր միջոցները Հայաստանում» (2014թ., 2015թ., 2016թ.), «Սև, սպիտակ, եռագույն» (2016թ.) գրքերը: