Հանրագիտարան
ԶԱՎԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բանաստեղծ, գեղանկարիչ
Ծնվել է 1957թ. փետրվարի 17-ին, Հայաստանի Ջուջևան գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը, ինչպես նաև հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Ուսումն ավարտելուց հետո աշխատում է որպես մանկավարժ և լրագրող։ Կատարել է բազմաթիվ գրողների գրքերի նկարչական ձևավորումներ (Աբիգ Ավագյան, Անահիտ Սահինյան, Հրաչյա Քոչար, Նազարեթ Կիրակոսյան, Լիպարիտ Սարգսյան, Ստեփան Պողոսյան, Սամվել Բեգլարյան և ուրիշներ)։ Ունեցել է մի քանի ցուցահանդեսներ Երևանում, Իջևանում, Նոյեմբերյանում։ Տպագրվել է ալմանախներում («Գրական Տավուշ», «Արևածաղկի դաշտ»)։ 2009թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Երկնալույս» (1999թ.), «Խռովք և հրճվանք» (1999թ.), «Դրախտավայր» (2001թ.), «Անհանգիստ անդորրություն» (2008թ.) գրքերը։ 2008թ. «Անհանգիստ անդորրություն» գրքի համար արժանացել է Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակի։