Հանրագիտարան

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Երաժշտագետ, կլառնետահար

Ծնվել է Նախիջևանի Հաջիվար գյուղում: 1936թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի Ա․Բերեզինի կլառնետի դասարանը և պատմատեսական ֆակուլտետը: 1935թ. դարձել է Համամիութենական մրցույթի դափնեկիր: 1936-48թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1940թ-ից` դոցենտ): 1938-41թթ եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը, 1942թ-ից` Հայաստանի Մինիստրների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության պետը, 1947-48թթ` ՀԿԿ Պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի արվեստի սեկտորի վարիչը, 1956թ-ից՝ ՄՄՀՄ կուլտուրայի մինիստրության Ուսումնական հաստատությունների վարչության, 1958թ-ից՝ Երաժշտական հիմնարկությունների բաժնի պետը: 1956թ-ից եղել է Մինիստրության կոլեգիայի անդամ: Եղել է նաև Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենը: Հեղինակել է բազմաթիվ երաժշտագիտական հոդվածներ: Գուրգեն Բորյանի հետ գրել է Ա․Բաբաևի «Արծվաբերդ» և «Պաղտասար աղբար» օպերաների լիբրետոները: 1940թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: