Հանրագիտարան
ԶԱՔԱՐԻԱ ԳՆՈՒՆԵՑԻ
Բանաստեղծ, մանրանկարիչ
Ծնվել է Բզնունյաց գավառի Խժիժ գյուղում։ Աշակերտել է Հովսեփ Աղթամարցուն և Գրիգորիս Աղթամարցուն։ Մեզ են հասել նրա ինքնագիր հիշատակարանները՝ կենսագրական և ժամանակի գրապատմական արժեքավոր տեղեկություններով։ Գրել է աշխարհիկ և հոգևոր բնույթի տաղեր, որոնցից նշանավորներն են «Տաղ վարդին և բլբուլին ի Զաքարիա եպիսկոպոսէ Գնունեցւոյ», «Առաջին մարդոյն նմանիս» և այլն։ Ընդօրինակել, խմբագրել, սեփական կաֆաներով և նկարազարդումներով հարստացրել է Կեղծ Կալիսթենեսի 5-րդ դարի հունարենից հայերեն թարգմանված «Կաֆայի ի պատմութիւնն Մեծին Աղեքսանդրի»։ Նրա կաֆաները օգտագործվել են «Պղնձե քաղաքի պատմության» հայկական հնագույն թարգմանության մեջ (10-րդ դար)։ Նրա գրական ժառանգության մի մասը ամփոփված է Ասոօրինակ կոչվող ձեռագրում, որր պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: