Հանրագիտարան
ԷԴԳԱՐ ԽՈՋԻԿՅԱՆ
Կինոռեժիսոր
Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի բժշկական համալսարանում, ապա` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, իսկ հետագայում ուսումը շարունակել է ռեժիսուրայի գծով և 1949թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Յու.Ռայզմանի արվեստանոցը: Եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր: Որպես ռեժիսոր հանդես է եկել մի քանի ֆիլմերում` «Խնամակալը» (1970թ.), «Հաղթողը» (1975թ.), «Այնպես, ինչպես մենք ենք» (1980թ.), «Առանց ժամկետի պահպանման» (1986թ.), «Ալեքսանդր Նևսկու փաթաթանը» (1991թ.) և այլն: 1968թ. նկարահանվել է «Վահանը և սուրը» ֆիլմում, որտեղ կերտել է Չարլի Չապլինի կերպարը: Մահացել է Մոսկվայում: