Հանրագիտարան
ԱԼԻՆԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Երգչուհի
Ծնվել է 1988թ. մարտի 1-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Ս.Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ հաճախել է Ա.Հեքիմյանի անվան թիվ 13 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին և Ա.Սանթրոսյանիթատերախումբ: Հետագայում ընդունվել է Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի դաշնամուրային բաժին: Որպես երգչուհի մասնակցել է բազմաթիվ հեռուստահաղորդումների, երաժշտական մրցույթների` «Կռունկ», «Ուսանողական գարուն» և այլն: Հայաստանի հանրային ռադիոյով վարել է «Արեգ» մանկապատանեկան ծրագիրը: 2008-12թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցում: Համերգներով հանդես է եկել Երևանում, Թեհրանում, Քաթարում: 2012թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ մասնակցել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծին: Ջազային համերգներով հանդես է եկել երևանյան մի շարք ակումբներում: