Հանրագիտարան
ԷԴՈՒԱՐԴ ԵՐԿԱՆՅԱՆ
Տրոմբոնահար
Ծնվել է 1996թ. հուլիսի 9-ին, Երևանում: 2002-10թթ սովորել է Քանաքեռի Ս.Շահմուրադյանի անվան թիվ 85 միջնակարգ դպրոցում, 2010-13թթ՝ Քանաքեռի Հ.Գյուլիքեխվյանի անվան թիվ 103 ավագ դպրոցում: 2003-08թթ սովորել է Քանաքեռի Ա.Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի լարային բաժնի ջութակի դասարանում, 2007-12թթ՝ նույն դպրոցի փողային բաժնի տրոմբոնի դասարանում: 2013-17թթ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաի նվագախմբային ֆակուլտետի փողային բաժնի տրոմբոնի դասարանում: 2010թ. մասնակցել է Գյումրիում կայացած երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնին և արժանացել 2-րդ կարգի դափնեկիր մրցանակին: Նույն թվականին երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես-փառատոնին արժանացել է պատվոգրի` լավագույն մասնակցություն ունենալու համար: 2011թ. մասնակցել է Գերմանիայի և Ավստրիայի 17-20-րդ դարերի դասական երաժիշտների կյանքին ու գործունեությանը նվիրված սեմինար-դասնթացներին: Նույն թվականին մասնակցել է Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնին: 2013թ. մասնակցել է Գյումրիում երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնին և արժանացել 2-րդ կարգի դափնեկրի մրցանակին: 2014թ. փորձաշրջան է անցել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբում: 2016թ. արժանացել է շնորհակալագրի` «Անկախության սերունդ» համահայկական երգչախմբի և նվագախմբի, ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգին, գերազանց կատարման և փայլուն ելույթ ունենալու համար: 2017-19թթ ծառայել է ՀՀ ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբում: Ծառայության ընթացքում որպես երաժիշտ հանդես է եկել բազմաթիվ պետական միջոցառումներին և համերգային երեկոներին, այդ թվում նվագել է Մոսկվայում կայացած «Спасская Башня» զինվորական նվագախմբերի փառատոնին և Աբու Դաբիում կայացած «IDEX» ցուցահանդես-վաճառքի ժամանակ: Համագործակցել է մի շարք երաժշտական խմբերի հետ: 2016-17թթ աշխատել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում` որպես երաժիշտ-տրոմբոնահար: 2015թ-ից (2 տարի ընդհատումով) աշխատում է Հայաստանի հանրային ռադիոընկերության էստրադային-ջազ նվագախմբում որպես առաջին կարգի տրոմբոնահար, 2016թ-ից (2 տարի ընդհատումով)՝ Երևանի քաղաքապետարանի «Երևան» պետական փողային նվագախմբում որպես երաժիշտ-տրոմբոնահար, 2019թ-ից՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբում որպես փոխկոնցերտմայստեր-տրոմբոնահար: 2021-22թթ աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում որպես երաժիշտ-տրոմբոնահար: 2021թ. «Առնո Բաբաջանյան 100» ծրագրի շրջանակներում մի շարք համերգներով հանդես է եկել ՀՀ սահմանամերձ համայնքներում և Երևանում: