Հանրագիտարան

ԷԴՈՒԱՐԴ ԽՈՃԻԿ

Երգիծաբան, լրագրող

Ծնվել է Թիֆլիսում: 1921թ. ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը: 1923-26թթ սովորել է Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում: Խմբագրել է «Զուռնա» (1924թ.), «Կարմիր մոծակ» (1926-27թթ) երգիծական հանդեսները: 1954-61թթ աշխատել է «Ոզնի» հանդեսում: Բեմադրվել են նրա «Սերը ջրհորի ափին» (1928թ.), «Մանկավարժական խորհուրդ», «Ազատություն» կատակերգությունները, ռուսերենից փոխադրած «Պապի կճուճը», «Տոմս մինչև Կիրովական» (1946թ.) վոդևիլները: Լույս է տեսել գրողի «Տեր Բարսեղ. առակների և եղելությունների ժողովածու»-ն (1930թ.)։ Մահացել է Երևանում: