Հանրագիտարան
ԷՄԱՆՈՒԵԼ ԵՍԱՅԱՆ
Դրամատուրգ, բանաստեղծ
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է ծննդավայրում, իսկ 1851-56թթ` Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ Աշակերտել է Ղևոնդ Ալիշանին։ Կ.Պոլսում զբաղվել է ուսուցչությամբ։ Գրել է «Արշակ Բ», «Գնել» և «Ողիմպիա» պատմական եռերգությունը, որոնցից բեմադրվել և մեզ է հասել առաջին դրվագը («Արշակ Բ», 1870թ.)։ 1872թ. Կ.Պոլսում հրատարակել է «Հռիփսիմե» պատմական ողբերգությունը, 1893թ.` «Մեծաձորի ներշնչմունք» խորագիրը կրող բանաստեղծությունների և գեղարվեստական մանրապատումների ժողովածուն։ Մահացել է Կոստանդնուպոլսում: