Հանրագիտարան

ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Դերասանուհի, բեմադրիչ, նկարչուհի

Ծնվել է 1929թ. փետրվարի 7-ին, Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Սալոնիկ քաղաքի հայկական և գերմանական դպրոցներում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Երկու տարի սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, որից անմիջապես հետո ընդունվել է աշխատանքի Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, ապա նաև հեռուստա և ռադիոթատրոն` որպես դերասանուհի: Այդ ընթացքում Երևանում հիմնել է Փոքր թատրոն, որտեղ բեմադրել է մի շարք ներկայացումներ: Խաղացել է ավելի քան 200 ներկայացումներում` Վ.Սարդոյի «Մադամ Սանժեն», Կրոնինի «Բրոուդիի ամրոցը», Մինկոյի «Առանց անունները տալու», Ա.Սարուխանի «Մենք հայերեն չենք գիտեր», Թ.Ուիլյամսի «Ապակե գազանանոց», Լ.Շանթի «Կայսրը», Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» և այլն: 1981թ., խնդիրներ ունենալով Սովետական իշխանությունների հետ, տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է բեմական գործունեությունը` որպես դերասանուհի և բեմադրիչ: 1984թ. Լոս Անջելեսում հիմնել է «Սունդուկյան» թատերախումբը և բեմադրել Ե.Օտյանի«Թաղականին կինը» պիեսը: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում` Կանադա, Լիբանան, Իրաք, Հորդանան, Ռուսաստան, ԱՄՆ և այլուր: Նկարահանվել է ֆիլմերում` «Կարինե» (1967թ.), հեռուստասերիալներում` «Թուղթ ու գիր» (2014թ.): Հեղինակել է ավելի քան 100 կտավներ, հանդես է եկել անհատական և հավաքական ցուցահանդեսներով ԱՄՆ-ում, Հունաստանում, Հայաստանում: 1966թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: