Հանրագիտարան
ԹԱՅՄ ՐԻՓՈՐԹ
Ջազ խումբ
Հիմնադրվել է 1997թ., Խաչիկ Սահակյանի և Արմեն Հյուսնունցի նախաձեռնությամբ: Օրթոդոքսալ էթնո ջազ կատարող միակ հայկական ջազ նվագախումբն է: Հետագայում դուետին միացել են Ալեքսանդր Գրիգորյանը և Վարդան Առաքելյանը: Սկզբում խումբը ելույթ է ունեցել «Ջազ-քառյակ Խաչիկ Սահակյանի ղեկավարությամբ» անվամբ, իսկ տարվա վերջում անվանվել է «Time Report»: 1999թ. խմբին միացել է պերկուսիոնիստ Էդուարդ Հարությունյանը: Հարվածային գործիքների երաժիշտ Ալեքսանդր Գրիգորյանին 2000թ-ից փոխարինել է թմբկահար Արման Ջալալյանը: 2006թ. կվինտետին է միացել նաև դուդուկահար և զուռնահար Վարդան Գրիգորյանը: Խմբի անդրանիկ ելույթը կայացել է 1998թ. հոկտեմբերին: Նույն բեմում ելույթներ են ունեցել Չիկ Կորիայի, Բիլի Կոբեմի, Կլարենս Ջոնսոնի, Գեորգի Գարանյանի, Տաթևիկ Հովհաննիսյանի, Մարկ Ջոնսոնի և այլ հանրահայտ երաժիշտների ու կատարողների հետ: 1998թ. աշնանը խումբը ձայնագրել է առաջին «Երգեր առանց խոսքերի» ալբոմը, որը թողարկվել է ԱՄՆ-ում: 2001թ. թողարկել է «Return» ալբոմը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին: Վերջին մի քանի տարիների ընթացքում սեքստետը թողարկել է նաև լավագույն ստեղծագործություններն ընդգրկող երկու ժողովածու: