Հանրագիտարան

ԹՈՎՄԱ ՄԻՆԱՍԵՆՑ

Մատենագիր, մանրանկարիչ

Եղել է Սիմեոնի և Արղունի որդին: Ուսանել է հորեղբոր՝ Մկրտիչ Կրոնավորի և քեռու՝ Թումա Միակյացի մոտ՝ Աղթամարում: Այնուհետև դարձել է նույն վանքի միաբան, ձեռնադրվել աբեղա, ապա՝ վարդապետ: 1420թ-ից մինչև մահը գրչության արվեստ է ուսուցանել տեղի դպրոցում՝ վայելելով մեծ համբավ: Զբաղվել է նաև երաժշտությամբ: Միաժամանակ ընդօրինակել ու ծաղկել է բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 10-ից ավելին (Ավետարաններ, Գանձարան, Ճաշոց, Մաշտոց, Նարեկ) պահպանվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: 1428թ. և 1444թ. Ավետարանները պարունակում են թեմատիկ մանրանկարներ: Գծանկարը փոքր-ինչ անմշակ է, գուներանգը՝ վառ, սակայն պարզ միջոցներով նա հասել է բովանդակության դիպուկ արտահայտման: Շարունակել է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ավանդները: Ընդօրինակած և ծաղկած ձեռագրերում թողել է նաև ուշագրավ հիշատակություններ, որոնցում կարևոր վկայություններ կան 1419-52թթ Հայաստանի հարավում կատարված անցքերի, Թիմուրյանների, Կարա-Կոյունլուների մղած կռիվների մասին և այլն: Մահացել է Աղթամարում (այժմ՝ Թուրքիայում):