Հանրագիտարան

ԺԱԿ ԴՈՒՎԱԼՅԱՆ

Երգիչ

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ գաղթել էին նրա ծնողները Արևմտյան Հայաստանից: 1925թ. տեղափոխվել է Փարիզ: Վաղ տարիքից թողել է միջնակարգ ուսումը և աշխատել է: Հետագայում սկսել է զբաղվել երաժշտությամբ, գրել է երգեր, երգել է սրճարաններում: 1940-ականներին արդեն դարձել է հայտնի ֆրանսիական հասարակության մեջ: Ընկերացել է Շառլ Ազնավուրի, Ջորջ Գարվարենցի, Ջանգո Ռենարի հետ: Պատերազմից հետո հանդես է եկել մի շարք մենահամերգներով: 1954թ. տեղափոխվել է Երևան, որտեղ որոշել է սովորել աստղոֆիզիկա, սակայն կրկին մտքափոխվել է և շարունակել երգել: 1956թ-ից աշխատել է Կոնստանտին Օրբելյանիղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: Հյուրախաղերով եղել է բազմաթիվ քաղաքներում, որտեղ նրան ընդունել են մեծ խանդավառությամբ: 1959թ-ից դարձել է Մոսկվայի Յու.Սուլսկու գործիքային անսամբլի մենակատար, որտեղ նրա կատարած երգերը անմիջապես դարձել են հիթեր` «Խոսում է Երևանը», «Ռիո դե Ժանեյրո», «Անձրև և գիշեր», «Մորո», «Բաբալու», «Ծաղկեփունջ», «И потому», «Каменотесы» և այլն: Երգել է հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով: Կյանքի վերջին տարիներին բնակվել է Ֆրանսիայում: Մահացել է Վերսալում: