Հանրագիտարան
ԺԻՐԱՅՐ ՉՈՒԼՈՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Կահիրեում: Եղել է դեկորատիվ-կիրառական արվեստի ներկայացուցիչ (ոսկերիչ-արծաթագործ): 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Աշխատել է Երևանի ոսկերչական ֆաբրիկայում, ստեղծել է պերճանքի բարձրարվեստ առարկաներ` հիմնականում արծաթից: 1961թ-ից եղել է գեղարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչը: Հայաստանում սկզբնավորել է հուշանվերային գեղարվեստական կերտվածքների արտադրությունը` այդ թվում մեդալիոններ` «Տիգրան Մեծ», «Հայուհի»: Վարպետությամբ է կերտել «Զարթոնք» (1967թ., արծաթ) սկուտեղը, Վազգեն Առաջին Վեհափառի շքեղ պնակեն (1959թ., ոսկի, ադամանդ, սուտակ)` Գրիգոր Լուսավորչի արծնանկարով, ասան (1962թ.), ադամանդակուռ, ոսկետառ «Հայոց այբուբենը» (1976թ.), «Խաչը» (1979թ.), կաթողիկոսի «Խաղաղության դեսպան» գավազանը (1980թ.), Հայաստանի զինանշանը` հայոց մայրաքաղաքների թվարկմամբ (1982թ., բոլորը` ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի հետ), «Արծիվ» (1958թ.) կրծքազարդը, «Սկիհը» (1965թ., բոլորը` ոսկի, ականակուռ): Նոր մակարդակի է բարձրացրել հայ ոսկերչական արվեստը: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և աշխարհի մի շարք թանգարաններում: Մահացել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: