Հանրագիտարան
ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Բանաստեղծ
Ծնվել է ՀՀ Ղազարապատ (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Իսահակյան) գյուղում: Եղել է գրող Ավետիք Իսահակյանի եղբորորդին: Սովորել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ռուսական առևտրական ուսումնարանում: Իր ըմբոստ ելույթների համար 1909թ. դպրոցից վտարվել է, սակայն Ավետիք Իսահակյանի և իր ուսուցիչ Կոստանդին Աբովյանի (Խաչատուր Աբովյանիթոռան) միջնորդությամբ, վերընդունվել է։ 1913-14թթ սովորել է Թիֆլիսի սպայական զինվորական դպրոցում։ Բանաստեղծություններ գրել է 11 տարեկան հասակից։ 1907թ. Ալեքսանդրապոլում Տեր-Մարտիրոսյանի, Գևորգ Աֆրիկյանի, Աղասի Վարդանյանի հետ կազմակերպել են «Ալագյազի տղերքը» գրական խմբակը, որտեղ հրատարակվել են գրական ալմանախներ, Ալեքսանդրապոլի և Թիֆլիսի հայ մամուլի էջերում տպագրել իրենց ստեղծագործությունները, հանդես են եկել առանձին գրքույկներով։ Գրական գործունեությանը զուգընթաց զբաղվել է ինքնազարգացմամբ. կարդացել, ուսումնասիրել է համաշխարհային գրականության և փիլիսոփայական մտքի ներկայացուցիչների երկերը։ 1913թ. զորակոչվել է և ուղարկվել Թիֆլիսի յունկերական դպրոցը։ 1912թ. լույս է տեսել գրողի «Հեքիաթ արևի տակ» քնարական արձակ պոեմը: 1974թ. նույն խորագրով հրատարակվել է նրա երկերի ժողովածուն (բանաստեղծություններ, արձակ էջեր, նամակներ՝ ուղղված հորեղբորը): 1914թ. կռվել է Կովկասյան ռազմաճակատում, արժանացել Գեորգիևյան Խաչ շքանշանի: 1915թ. գարնանը, Ղաբաբայիթի բարձունքի վրա կռվել է թուրքական ուժերի դեմ։ Այդ ճակատամարտում ցուցաբերած սխրագործությունների համար նրան կոչել են «Ղաբաբայիթի արծիվ»։ Զոհվել է Էրզրումի վրա գրոհելիս: