Հանրագիտարան
Իրինա Գասպարյան
Սաքսոֆոնահար, խմբավար
Ծնվել է 1974թ. մարտի 26-ին, Երևանում: 1982-92թթ սովորել է Երևանի երաժշտական միջնակարգ գիշերօթիկ դպրոցում, 1985թ-ից՝ դպրոցի սաքսոֆոնի դասարանում (դասատուներ` Էդուարդ Բախչինյան, Գերասիմ Սարգսյան): 1988թ. դարձել է Ուկրաինայում կայացած համամիութենական մրցույթի դափնեկիր և առաջին մրցանակակիր: 1990թ. Մոսկվայում կայացած համամիութենական մրցույթին արժանացել է դափնեկրի կոչման: Դպրոցի «Կիլիկիա» փողային նվագախմբի կազմում 1990թ. Մոսկվայում մասնակցել է Փողային նվագախմբերի համամիութենական մրցույթին, որտեղ նվագախումբը ստացել է ոսկե մեդալ: 1991թ. մեկնել է համերգային շրջագայության Լիբանան: 1990-92թթ հաճախել է Գեղագիտական կենտրոնի սիմֆոնիկ և Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբեր: 1992-96թթ նվագել է ՀՀ ՊՆ Սպայի տան «Էլեգիա» էստրադային նվագախմբում: 1992-97թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի սաքսոֆոնի բաժնում՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարանում: Վարպետության դասեր է ստացել Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Մարգարիտա Շապոշնիկովայից: 1994թ-ից սկսել է մանկավարժական գործունեությունը Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Տարբեր տարիների դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան և Ա.Տերտերյանի անվան երաժշտական դպրոցներում: Դասավանդում է Երևանի Ա.Տիգրանյանի անվան, Երևանի թիվ 13 հատուկ, Ա.Հեքիմյանի անվան, 2022թ-ից՝ Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոցներում, 2021թ-ից՝ Ա.Բաբաջանյանի անվան պետական մանկավարժական քոլեջում: Մանկավարժական գործունեության մոտ 30 տարիների ընթացքում ունեցել է սաներ, որոնք Հայաստանում և արտերկրում արժանացել են դափնեկրի կոչման մի շարք միջազգային մրցույթներում ու փառատոներում: 1996-2005թթ ծառայել է ՀՀ ԱԱ սահմանապահ զորքերի գլխավոր վարչության փողային նվագախմբում: 2011-17թթ աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախմբում: Ստեղծել և ղեկավարել է մի շարք մանկական փողային նվագախմբեր Երևանի արվեստի և երաժշտական դպրոցներում: 2013թ. ստեղծվել է Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի «Հեքիմյան բենդ»-ը, որն ունեցել է բազմաթիվ համերգներ Երևանում, Գյումրիում, Իջևանում, Ստեփանավանում, Վրաստանի Քոբուլեթի, Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքներում, մասնակցել քաղաքային գրեթե բոլոր նշանակալի տոնակատարություններին, փառատոներին, մրցույթներին, շահել մրցանակներ: Ստեղծել և ղեկավարում է սաքսոֆոնահարների անսամբլ, ինչպես նաև մանկական, պատանեկան փողային և էստրադային նվագախմբեր: 2006թ-ից աշխատում է «Երևան» պետական փողային նվագախմբում, 2012թ-ից՝ Հայաստանի ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում, որպես մենակատար-երաժիշտ: 2019թ. և 2020թ. հրատարակվել են նրա երկու ժողովածուները` Վարժություններ և ստեղծագործություններ փողային նվագախմբերի համար: Որպես հրավիրյալ երաժիշտ-կատարող հանդես է եկել Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի, Ազգային ֆիլհարմոնիկ, պետական սիմֆոնիկ նվագախմբերի կազմերում: Մասնակցել է մի շարք ձայնագրությունների Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կազմում, որոնք անցել են ոսկե ֆոնդ: Արժանացել է մի շարք դիպլոմների, պատվոգրերի, շնորհակալագրերի Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի, կրթության նախարարությունների, Մոսկվայի Վ.Սպիվակովի անվան բարեգործական հիմնադրամի, Բուլղարիայի Սոֆիա քաղաքի ՀԲԸՄ կողմից, 2012թ.՝ «Տարվա լավագույն մանկավարժ» կոչման, 2014թ.՝ Երևանի մշակույթի պատվավոր գործչի կոչման և ոսկե հուշամեդալի, 2018թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: