Հանրագիտարան
ԻՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ
Գեղանկարչուհի, գրաֆիկ
Ծնվել է 1957թ. օգոստոսի 12-ին, Թբիլիսիում: 1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1980-84թթ սովորել և աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի նկարչության ստուդիայում՝ Փարավոն Միրզոյանիարվեստանոցում: 1999թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1984թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Հեղինակել է նաև բազմաթիվ գրաֆիկական ինքնատիպ աշխատանքներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Շվեյցարիայում (1994թ., 2003թ.), Լեհաստանում (1995թ.), Երևանում (1998թ.), Բարսելոնայում (2004թ.): 2007թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և ունեցել 4 անհատական ցուցահանդես: Նրա աշխատանքները գտնվում են Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի, Հայաստանի մասնավոր հավաքածուներում: