Հանրագիտարան

ԼԱԼԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լեզվաբան

Ծնվել է Հայաստանի Նոր Բայազետ քաղաքում (այժմ՝ քաղաք Գավառ): 1973թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը: 1978-82թթ եղել է հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ: 1983-85թթ սովորել է Մոսկվայի օտար լեզուների պետական դասընթացներում: 1973-81թթ դասավանդել է Կամոյի շրջանի Նորադուզի 8-ամյա դպրոցում: 1982թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում, որտեղ 2001թ-ից եղել է ամբիոնի վարիչը: Աշխատութունները վերաբերում են բառերի ձևաբանական իմաստի և արժեքի պատմական տեղաշարժերին, բառակապակցությունների իմաստաբանությանը: 1997թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2003թ-ից՝ պրոֆեսոր): Հրատարակվել են նրա «Տեղաշարժեր բառերի ձևաբանական իմաստի մեջ» (1985թ.), «Խոսքիմասային տարարժեքությունն արդի հայերենի կայուն կապակցություններում» (1996թ.), «Գրաբարի տարարժեք բառերի բացատրական բառարան» (1998թ.), «Գրաբարի բացատրական բառարան» (2003թ.), «Գրաբարի դասագիրք» (2004թ.), «Հայոց լեզու: դասագիրք 7-րդ դասարանի համար» (2006թ., համահեղինակ), «Հայոց լեզու, գրականություն» (Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր, 2006թ., համահեղինակ), «Լեզվաբանության ներածություն» (2008թ.), «Հետաքրքրաշարժ լեզվաբանություն» (2010թ.), «Գրաբարի ուսումնական բառարան» (2013թ.), «Բառակազմական և ձևաբականական կաղապարները ժամանակակից հայերենում» (2014թ.), «Բառաշխարհի գաղտնիքները. հունալատինական փոխառություններ» (2014թ.), «Համեմատություն դարձվածային արտահայտությունները հայերենում (5-16-րդ դդ)» (2015թ., համահեղինակ), «Գրաբարի ուսումնական բառարան» (2016թ.), «Հայոց լեզվի պատմության դասընթաց (գրային ժամանակաշրջան)» (2016թ., համահեղինակ), «Ընդհանուր լեզվաբանության դասընթաց» (2017թ.) աշխատությունները: 2008թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալի, 2010թ.՝ ՀՀ ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալի, 2012թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի, 2017թ․՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի, 2022թ․՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի։ Մահացել է Երևանում։