Հանրագիտարան

ԼԱՐԻՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1993թ. ապրիլի 5-ին, Երևանում: 2000-10թթ սովորել է Երևանի Հ.Հայրապետյանի անվան թիվ 78 միջնակարգ դպրոցում: 5 տարեկանից նվագել է դաշնամուր: 6 տարեկանում ընդունվել է Երևանի Է.Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին: 2003թ. նվագելով նվագախմբի հետ, որպես մենակատար, մուտք է գործել երաժշտության աշխարհ: Հենց այդ թվականին էլ ընդունվել է Երևանի Սայաթ-Նովայիանվան երաժշտական դպրոց: 2007-10թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 2010-14թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Մասնակցել է բազմաթիվ համերգների և մրցույթների և արժանացել առաջատար մրցանակների: Է.Խաչատրյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին, 2012թ. Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 4-րդ մրցույթ-փառատոնում` 1-ին մրցանակին: 2013թ. Գերմանիայի Հալենբուրգ քաղաքում մասնակցել է «Երիտասարդ դասականներ» 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնին: 2014թ-ից սովորում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի կոնսերվատորիայի մագիստրատուրայում: 2015թ. Շվեյցարիայի Ռայնաու քաղաքում մասնակցել է «Երիտասարդ դասականներ» 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնին: Բազմաթիվ hամերգներով և մրցույթներով հանդես է եկել Գերմանիայի, Շվեյցարիայի և Հայաստանի մի շարք քաղաքներում: