Հանրագիտարան

ԼԵՄՎԵԼ ՎԱԼԵՍՅԱՆ

Աշխարհագրագետ

Ծնվել է Հայաստանի Ազատան գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1946թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թիվ 7 միջնակարգ դպրոցը, 1952թ.՝ Երևանի պետական համալսարանը, 1958թ.՝ ԽՍՀՄ ԳԱ աշխարհագրության ինստիտուտի ասպիրանտուրան: 1971-77թթ եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հիմնադիր վարիչը, 1979-87թթ` ինստիտուտի ռեկտորը, 1977-79թթ` ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչը, 1987-2006թթ` Երևանի պետական համալսարանի տնտեսական և սոցիալական աշխարհագրության ամբիոնի վարիչը, 1997-2000թթ` միաժամանակ` աշխարհագրության ֆակուլտետի դեկանը։ Հեղինակել է 330 գիտական աշխատություններ, այդ թվում 32 մենագրություններ, աշխարհագրական ատլասներ, դասագրքեր։ Աշխատությունները վերաբերում են աշխարհագրության տեսության ու մեթոդաբանության, հասարակության տարածքային կազմակերպման, համալիր երկրագրության, երկրաբնապահպանության, քաղաքական աշխարհագրության, ատլասային և թեմատիկ քարտեզագրության խնդիրներին: 1967թ. ստացել է աշխարհագրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1972թ-ից՝ պրոֆեսոր)։ 1975թ-ից եղել է Հայկական աշխարհագրական ընկերության, 1994-2009թթ՝ աշխարհագրության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահը, 1996թ-ից՝ Միջազգային աշխարհագրական միության հայկական կոմիտեի նախագահը, 1985թ-ից՝ ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս: 2006թ. արժանացել է «ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ» կոչման: Մահացել է Երևանում: