Հանրագիտարան
ԼԵՎՈՆ ԶՈՐՅԱՆ
Ճարտարապետ, գրող
Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր): Եղել է արձակագիր Ստեփան Զորյանի որդին։ 1950թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1964-71թթ եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի տեղակալը։ Նրա նախագծով 1982-83թթ Վանաձորում տուն-թանգարանի է վերակառուցվել Ստեփան Զորյանիառանձնատունը։ Հեղինակել է «Թամանյան» մենագրությունը (1978թ., հայերեն, ռուսերեն): Կազմել և ծանոթագրել է «Ալեքսանդր Թամանյան. հոդվածներ, փաստաթղթեր, ժամանակակիցները նրա մասին» (1960թ.), «Ալեքսանդր Թամանյան(1878-1936թթ). կենսամատենագիտական ցանկ» (1978թ.), «Ռաֆայել Իսրայելյանըժամանակակիցների հուշերում» (1981թ.), «Ռաֆայել Իսրայելյան: Հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ» (1982թ., համահեղինակ) ժողովածուները: Մահացել է Երևանում: