Հանրագիտարան

ԼԵՎՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1989թ. դեկտեմբերի 26-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Ա.Հեքիմյանի անվան, 2007թ.` Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցները: 2007-13թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Սերգեյ Քեչեկի դասարանում: Ավարտել է նաև մագիստրատուրան: Մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբերի հետ դաշնամուրային կատարումներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 2010-11թթ Սանկտ Պետերբուրգում հանդես է եկել տեղի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր` Միխայիլ Տատարնիկով), 2007թ.` ՀՀ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Մոցարտի 19-րդ կոնցերտով (դիրիժոր` Ռուբեն Ասատրյան), 2012թ.` Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ, Բեթհովենի 3-րդ կոնցերտով (դիրիժոր` Կարեն Դուրգարյան): 2010թ. «Արմենիա Մյուզիք Սենթրի» կողմից ԱՄՆ-ում թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը: 2014թ. մասնակցել է դասընթացների և նվագել աշխարահռչակ դաշնակահար Բորիս Բեռմանի հետ: Նվագացանկում եղել են Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Չայկովսկու, Շուբերտի, Շոպենի, Ռախմանինովի, Սկրյաբինի, Ա.Խաչատրյանի և այլոց դաշնամուրային ստեղծագործությունները: Ուսանում է Ստրասբուրգի ակադեմիական կոնսերվատորիայում: 2013թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդ կատարողների մրցանակին: