Հանրագիտարան

ԼԵՎՈՆ ԿՈՒԿՈՒԼՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1933թ. հունվարի 1-ին, Մոսկվայում: 1956թ. ավարտել է Մոսկվայի գեղարվեստաթատերական ակադեմիան: Նույն թվականից հանդես է գալիս Ռուսաստանի ԶՈւ Կենտրոնական ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Հյուրախաղերով եղել է ռուսական զորքերի գրեթե բոլոր զորամասերում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Դունկան), Ն.Էրդմանի «Մանդատ» (Ավտոնոմ), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Տոցկի), Դ.Մերեժկովսկու «Պավել 1-ին» (Կնամոլ), Վ.Մալենկոյի «Գանձերի կղզին» (Տրելոնի), «Վերջ» (Բուրգդորֆ), Ա.Շտեյնի «Օվկիանոս» (Կուկլին), Ա.Շիրյաևի «Էխո» (Գեներալ Սեմյոնով), Է.դե Ֆիլիպպոյի «Իմ ընտանիքը» (Բեպպե), Լ.Շեյնինի «Թագավորի թոռը» (Հուսան), «Քնելը վտանգավոր է» (Արամ), «Զինվորի հոգին» (Ջան) և այլն: 1967թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Այդ քաղցր բառը` ազատություն» (1972թ.), «Աննա և կոմանդոր» (1974թ.), «Չիլիի գիշերը» (1977թ.), «Երիտասարդ Ռուսաստան» (1981թ.), «Ռոբին Հուդի աղեղը» (1984թ.), «Տեղահանում» (1991թ.) և այլն: 2000թ. պարգևատրվել է ՌԴ Պատվո մեդալով, 2003թ.` «Զինվորական համագործակցության ամրապնդման համար» մեդալով: 1991թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 2006թ.` ժողովրդական արտիստի կոչման: