Հանրագիտարան

ԼԻԼԻԹ ՄԱՆԱՐՅԱՆ

Ֆլեյտահար, նկարիչ

Ծնվել է 1992թ. օգոստոսի 23-ին, Երևանում: Երգահան, ռեժիսոր Քրիստ Մանարյանի դուստրն է: 2009թ. ավարտել է Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը: 2003-08թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ֆլեյտայի դասարանում: 2007թ. «ClassAct» ծրագրի շրջանակներում և ՌԴ ժողովրդական արտիստ Գալինա Ոլչեկի ղեկավարությամբ բեմադրվել է նրա առաջին «Ռեստարտ» պիեսը Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի բեմում: 2008թ-ից աշխատում է «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայում՝ որպես մանկավարժ, տիկնիկավար, հաղորդավար և ռեժիսոր: 2009-15թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ավարտելով նաև մագիստրատուրան: 2009թ-ից նվագում է Կ.Սարաջևի անվան ուսանողական նվագախմբի կազմում: 2010թ. դարձել է «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիր: 2011թ. մասնակցել է Գերմանիայում երաժշտական «Aeolus Bläserwettbewerb» միջազգային մրցույթին: Նույն թվականից հանդիսանում է Հայաստանում Պատկերապատման զարգացման միության (APBDA) անդամ, անցել է մասնագիտական վերապատրաստում ֆրանսիացի նկարիչների ղեկավարությամբ: Նույն թվականին արժանացել է Հայաստանում Պատկերապատման միջազգային փառատոնի 1-ին մրցանակին` «Լավագույն պատկերապատում» անվանակարգում: 2012թ. Ֆրանսիայի Անգուլեմ քազաքում կայացած Պատկերապատման ամենամյա համաեվրոպական փառատոնի ցուցահանդեսին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը: 2012թ. նկարահանել է առաջին հեղինակային «Սոլո» կարճամետրաժ կինոնկարը, որի մեջ հանդես է եկել որպես սցենարիստ, ռեժիսոր և գլխավոր դերակատար և որը մասնակցել է «Հայակ», «Կին» և «ՆՕՖԻ» փառատոներին: Նույն թվականից հաճախում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կինոդպրոց: Եղել է Ք.Մանարյանի հեղինակային «Մուլտի-պուլտի այբուբեն» մանկական երաժշտական 39 մուլտֆիլմերի նկարիչը: 2014թ. հանդես է եկել համերգներով Գրիգոր Առաքելյանի անսամբլի կազմում: Նույն թվականից աշխատում է «Այբ» ավագ դպրոցում՝ որպես տիկնիկային թատրոն հեղինակային առարկայի ուսուցչուհի, աշակերտների հետ պատրաստել է մի քանի բեմադրություն: 2015թ. Հայաստանի նկարիչների միությունում հանդես է եկել առաջին անհատական ցուցահանդեսով` «Լիլիթը և երազները» խորագրով, ապա եղել է Ք.Մանարյանիհեղինակային «Ինչ դառնամ, երբ մեծանամ» երաժշտական անիմացիոն շարքի 10 մուլտֆիլմերի նկարիչը: Նույն թվականին ստեղծվել է նրա և Միքայել Սաղաթելյան-Հերունու «The Quest» ռոք-խումբը, որի առաջին համերգը կայացել է դեկտեմբերին: 2015թ-ից աշխատում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նվագախմբում` որպես ավագ երաժիշտ: Մասնակցել է հայաստանյան փառատոներին և համերգներին` մասնավորապես կատարելով ժամանակակից հայ կոմպոզիտորների երաժշտություն, ինչպիսիք են Ռուբեն Սարգսյանը, Գեղունի Չթչյանը, Արամ Հովհաննիսյանը, Տիգրան Բաբայանը, Աննա Հակոբջանյանը, Տիգրան Ասլանյանը, Լիա Ղազարյանը, Արշակ Անդրիասովը և այլք: Հանդիսանում է նրանց ստեղծագործություններից շատերի առաջին կատարողը: