Հանրագիտարան

ԼԻԼԻԹ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1969թ. փետրվարի 18-ին, Երևանում: Գեղանկարիչներ Վան Սողոմոնյանի և Նոնա Գաբրիելյանի դուստրն է: 1985-91թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1992թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1989թ-ից մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, Ֆրանսիայում, Վրաստանում, ԱՄԷ-ում, Իտալիայում, Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Քուվեյթում, Ռուսաստանում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում (1991թ.), Վաշինգտոնում (2000թ.), Երևանում (2004թ., 2012թ.), Մոսկվայում (2008թ.), Սան Ֆրանցիսկոյում (2014թ.): Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: