Հանրագիտարան

ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1983թ. մարտի 11-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է Հ.Դանիելյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: 2000-04թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: Ուսանողական տարիներին Երևանի Համազգային թատրոնում խաղացել է մի քանի ներկայացումներում` Բրանդոյի «Չարլեի մորաքույրը» (Բեթթի), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Ջավահիր), Մոլիերի «Երևակայական հիվանդը» (Լուիզոն): Երևանի Հ.Մալյանի անվան թատրոնում խաղացել է Հ.Թումանյանի «Հեքիաթներ», Վ.Այգեկցու «Աղվեսագիրք» ներկայացումներում: 2005թ-ից աշխատում է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` «Միայն ֆարս» (Լիզոն, Պեռնետ), Ա.դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան» (Վարդ), Պ.Բեկեշի «Դուռը» (Պետրոնելլա), Ա.Տոլստոյի «Բուրատինոյի արկածները» (Ալիսա աղվես), Մ.Պանյոլի «Հացթուխի կինը» (Օրելլի), Ֆ.Վեբերի «Հյուրանոց երկուսի համար» (Լուիզ), Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (Վալյա), Վ.Սարոյանի«Հերսոտած մի գնա» (Սյուզան), «Ձեր կյանքի ժամերը» (Մերի), Խ.Ռամմոյի «Համեղ պատառ» (Սիպսու), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Լուչիա), «Կատակերգության արվեստ» (Լուչիա Պետրելլա), Կ.Մանյեի «Օսկար» (Սոֆի), Լ.Շանթի«Կայսր» (Թեոֆանո, Հաննա), Ջ.Ռոդարիի «Չիպոլինո» (Կոմսուհի Բալ) և այլն: 2007թ. «Հասարակության ծաղիկ կամ սինյոր Պապպագատտո» ներկայացման մեջ կերտել է Ֆիորելլայի դերը: 2011թ. խաղացել է Վարդան Պետրոսյանի «Սեռասարսափ» կինոներկայացման մեջ: Խաղացել է նաև Ա.Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Լ.Սարգսյանի «Անթառամ Ծաղիկներ», Ա.Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմերում: Նկարահանվել է հեռուստասերիալներում` «Հանուն սիրո», «Ընտանեկան պատմություններ», «Անուրջներ» և այլն: