Հանրագիտարան

ԽԱՉԱՏՈՒՐ ՊՈԶՈՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1952թ. հունվարի 2-ին, Ախալցիխեի հայկական Սխվիլիսի գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Գյումրիի երրորդ մասնագիտացված ուսումնարանում` ստանալով էլեկտրոկենցաղային սարքերի վարպետի մասնագիտություն: 1970թ. ընդունվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիա` սովորելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: Եղել է նաև նորաբաց Փորձարարական թատրոնի հիմնադիր կազմում և դերասան, աշխատել Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Գրել է 12 պիես` տարբեր թեմաներով: Աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Գ.Խանջյանի «Էսպես մինչև ե՞րբ» (Փոլադյան), Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս» (Քեռի Վասիա), Ի.Կարաջալեի «Կորսված նամակ» (Բոինզովանսկի), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Հուսեին), Դ.Դեմիրճյանի«Ազգային խայտառակություն» (Թաթիկյան) և այլն: