Հանրագիտարան

ԽԱՉԻԿ ԼՈՒԿԱՉԻ

Հայագետ, եկեղեցական գործիչ

Ծնվել է Բեդլեն քաղաքում (այժմ՝ Ռումինիայում): Ավարտել է Գեռլայի հայկական դպրոցը և Կոլոժվարի (Կլուժ) ու Վիեննայի համալսարանների փիլիսոփայության ու աստվածաբանության ֆակուլտետները: 1828թ. Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Ա.Ազարյանից ձեռնադրվել է հոգևորական և մինչև 1837թ. եղել Գեռլայի հոգաբարձու: 1837-56թթ փիլիսոփայություն և այլ առարկաներ է դասավանդել Դյուլաֆեհերվարի (այժմ՝ Ալբա-Յուլիա) եպիսկոպոսական հոգևոր դպրոցում: 1856-76թթ եղել է Գեռլայի ժողովրդապետը (հոգեոր հովիվ) ու Դոբոկայի շրջանի ավագերեցը, 1861-76թթ՝ միաժամանակ Գեռլայի հայկական դպրոցի տնօրենը: Եռանդորեն պայքարել է Տրանսիլվանիայի հայերի ապազգայնացման դեմ: Հայ դպրոցն ու լեզուն, հայերի ավանդույթներն ու ազգային ինքնուրույնությունը պահպանելու համար ջանացել է հայերին ազատել լատին եպիսկոպոսի գերիշխանությունից և վերականգնել հայոց եպիսկոպոսությունը: Այդ նպատակով մի քանի փորձ է արել: 1850-ական թվականներին ավստրո-հունգարական կառավարությունը համաձայնել է վերականգնել հայոց եպիսկոպոսությունը և նրան հանձնել թեմակալությունը, պայմանով, որ հայերն ուրանան 1848-49թթ հեղափոխությանը մատուցած ծառայություններն ու զոհաբերությունները: Նա և հայերը մերժել են այդ առաջարկը: 1879թ. նոր ապարդյուն փորձ է արել եպիսկոպոսությունը վերականգնելու ուղղությամբ՝ մեկնելով Հռոմ և Պիոս 9-րդ պապին ներկայացնելով Տրանսիլվանիայի հայկական կենտրոններից ստացած խնդրագրերը: Նրա միջոցներով է հիմնվել (1861թ.) հայ տղաների որբանոցը Գեռլայում: 1888թ. նրա աճյունը տեղափոխվել և ամփոփվել է այդ որբանոցի մատուռում: Կարևոր նպաստ ունի հայագիտության մեջ: Տիրապետել է ինը լեզուների (հայերեն, հունգարերեն, գերմաներեն, ռումիներեն, իտալերեն, լատիներեն, ֆրանսերեն, անգլերեն, հունարեն), գրել աշխատություններ: Արժեքավոր է նրա «Տրանսիլվանիայի հայերի պատմություն» (1859թ., լատիներեն) երկը: Բազմալեզու սկզբնաղբյուրների և ուսումնասիրությունների հիման վրա առաջինն է շարադրել Տրանսիլվանիայի հայ գաղթավայրերի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև 19-րդ դարի սկիզբը: Այդ, ինչպես և «Տվյալներ Տրանսիլվանիայի հայերի պատմությունից» (1867թ., հունգարերեն) երկերը կարևոր ավանդ են դարձել Տրանսիլվանիայի հայերի ազգային ինքնագիտակցության զարգացման, ինչպես և հայ գաղթավայրերում պատմագիտության ծավալման համար: Հունգարական ԳԱ բարձր է գնահատել նրա «Հունգարացիների նախնիները, նրանց վաղեմի անունները և բնակավայրերը՝ ըստ հայկական աղբյուրների» (1871թ., հունգարերեն) գիրքը: Մահացել է Գեռլա քաղաքում (այժմ՝ Ռումինիայում):