Հանրագիտարան

ԽՈՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1945թ. ապրիլի 22-ին, ՀՀ Արարատի մարզի Նորաշեն գյուղում: 1964թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1972թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1971-83թթ եղել է հայկական հեռուստատեսության բեմադրող նկարիչը, 1983-87թթ՝ «Գարուն» ամսագրի գեղարվեստական խմբագիրը, 1987-92թթ՝ «Արևիկ» մանկական հրատարակչության գլխավոր նկարիչը: Պատկերազարդել է «Ինչ է, ով է» մանկական քառահատոր հանրագիտարանի հայ իրականությանը վերաբերող հոդվածները (1985-87թթ), «Սասնա ծռեր» էպոսի և հայոց պատմությանը նվիրված գրքերի շարքը (1998թ.), «Ամենայն հայոց կաթողիկոսներ» գիրքը (2001թ.), Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» գիրքը (2002թ.), Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհ» գիրքը (2004թ.) և այլն: