Հանրագիտարան
ԿԱՄՍԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Աշխարհագրագետ, գրող
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդի գավառի Հին Բայազետ քաղաքում: 1915թ. աշնանը ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց։ 1932-37թթ սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում: Ավարտելուց հետո աշխարհագրություն է դասավանդել Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Շուրջ 30 տարի զբաղվել է մանկավարժությամբ: 1947թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Արևմտյան Հայաստանի բնաշխարհը» թեմայով: Գրել է բազմաթիվ գրքեր՝ «Ինչ է պատմում քարտեզը», «Ասիայի երկրներով», «Արևելքի մարգարիտը», «Իմաստուն խոսքերի աշխարհում», «Աշխարհագրական անունների բացատրական բառարան», «Երևանի պատմությունը անունների մեջ», «Տոթակեզ աշխարհամաս», «Պատանի աշխարհագետ» և այլն: Մահացել է Երևանում: