Հանրագիտարան
ԿԱՌԼՈՍ ՍԱՅԱԴՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է 1948թ. փետրվարի 17-ին, Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1975թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է հիմնականում կոմպոզիցիաներ՝ «Բնանկարներ» (1975թ-ից), «Լողացողներ» (1990թ-ից), «Առևանգում» (1990թ-ից), «Մետամորֆոզներ» (1995թ-ից), «Մանեքեններ» (1997թ-ից, բոլորը՝ շարքեր), «Իմպերիայի վախճանը» (1990թ.), «Հավասարակշռություն» (1992թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բուխարեստում (1988թ.), Լոս Անջելեսում (1989թ., 1999թ., 2004թ.), Աթենքում (1996թ.), Աբու Դաբիում (1996թ.), Երևանում (1998թ., 2004թ.) և այլուր: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մխիթարյան միաբանության թանգարանում: