Հանրագիտարան

ԿԱՐԱՊԵՏ ԲԵՐԿՐԵՑԻ

Մանրանկարիչ

Եղել է 15-րդ դարի 2-րդ կեսի հայ մանրանկարիչ: Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ: Եղել Է Մինաս նկարչի շնորհալի աշակերտներից: Վասպուրականի տարբեր քաղաքներում պատկերազարդել է ձեռագրեր: Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում նրա պատկերազարդած ձեռագրերից պահպանվում են ութը: Ոչ բարդ հորինվածքների միջոցով ձգտել Է արտահայտել թեմայի Էությունից բխող տրամադրությունը: Ուժեղացնելով գույնի (որպես բովանդակության հուզական-հոգեբանական դրսևորման գործոնի) դերը, նախընտրել է կարմիրի և կապույտի հակադրությունները՝ կարմիրի գերակշռությամբ: Երբեմն էլ միայն կարմիրի բացարձակ տիրապետումով, նրա տարբեր երանգներով հասել է ծայրաստիճան լարվածության, դրամատիզմի անսովոր ուժի: Օգտագործել է նաև ոսկի: