Հանրագիտարան

ԿԱՐԱՊԵՏ ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1931թ. ավարտել է Լենինականի նկարչական դպրոցը, ապա աշակերտել Հակոբ Կոջոյանին։ Նկարազարդել և ձևավորել է հայ և այլ հեղինակների (Մովսես Խորենացի, Խաչատուր Աբովյան, Դանիել Վարուժան, Գեղամ Սարյան, Օմար Խայամ և ուրիշներ) 1000-ից ավելի գրական երկեր: Ստեղծագործել է նաև հաստացային գրաֆիկայի բնագավառում: 1965-75թթ ստեղծել է դիմանկարների շարք` «Կոմիտաս», «Խաչատուր Աբովյան», «Հակոբ Կոջոյան», «Պարույր Սևակ», ծաղրանկարներ` «Պարսամ Սիմոնյան», «Տղամարդու դիմանկար» և այլն: Հեղինակ է թատերական ձևավորումների, պլատակների։ Նկարչի «Հայոց գիրը» (1963թ.) գիրք-ալբոմն ընդգրկում է շուրջ 400 տառատեսակ և տառանմուշ, գրքի ձևավորումներ, նկարազարդումներ: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: