Հանրագիտարան
ԿԱՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բալետի արտիստ, պարուսույց
Ծնվել է 1985թ. սեպտեմբերի 9-ին, Երևանում: 1994-2003թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2003-05թթ ծառայել է ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» ռազմահայրենասիրական պարային համույթում: 2003թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի արտիստ: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի«Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվ), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Բենվոլիո), Է.Հովհաննիսյանի «Վարդանանք» (Վասակ), Ա.Ադանի «Ժիզել» (Զինակիր), Ա.Պիացոլլայի «Տանգո» (Եռյակ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), իսպանական ժողովրդական «Լորկիանա» (Պատանու ստվեր) և այլն: 2009թ-ից դասավանդում է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության դպրոցում, որտեղ հանդես է գալիս որպես պարուսույց: 2012-13թթ աշխատել է Ռուսաստանի «Հովիկ Ստուդիո» հայկական պարի ակադեմիայում` որպես պարուսույց: Դասավանդել է նաև տարբեր պարային համույթներում և հանդես եկել որպես պարային բեմադրիչ: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում՝ Եգիպտոս, Սիրիա, Վրաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Թուրքիա, Բահրեյն, Ռուսաստան և այլուր: