Հանրագիտարան

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Բանաստեղծ

Ծնվել է 1955թ. մայիսի 13-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է հայկական հեռուստատեսությունում, գրական մամուլում («Արար», «Արտասահմանյան գրականություն», «Գրական թերթ»)։ Որպես սցենարիստ աշխատում է Հայաստանի պետական ‎‎ֆիլհարմոնիայում: 1996թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները տպագրվել են հայաստանյան և արտերկրյա մամուլում։ 1991թ. հրատարակվել է նրա «Լույսի փողհարներ» ժողովածուն: ռուսերենից հայերեն է թարգմանել Անդրեյ Օլեյնիկովի «Քաբուլի դժվարին ճանապարհը» վիպակը (1998թ.): 1997թ. արժանացել է ԵՊՀ-ի «Պոեզիա-97» մրցույթի առաջին մրցանակին։