Հանրագիտարան

ԿՈՍՏԱՆԴԻՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանիամուսինը: 1932թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1933-34թթ աշխատել է Ալեքսանդր Թամանյանի, 1934-41թթ` Նիկողայոս Բունիաթյանի ճարտարապետական արվեստանոցներում: Հեղինակ է բնակելի և հասարակական շենքերի նախագծերի։ 1950-72թթ, որպես Արին-Բերդի հնագիտական արշավախմբի ղեկավար, պեղել և հետազոտել է Էրեբունի քաղաքի մնացորդները, նրա հիմնադրման արձանագրությունները: 1952-79թթ եղել է ճարտարապետական հուշարձանների պահպանության վարչության պետը: 1955-71թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968թ.` վաստակավոր ճարտարապետի կոչումներին: Մահացել է Երևանում: